Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
22.12.2020 | 01:30
Օկուպացված Արցախում այնպիսի բան է տեղի ունենում, որ հնարավոր չէ բացատրել։ Բայց արդեն պարզ չէ, թե ինչ է կատարվում նաև Հայաստանի «խորհրդային» սահմաններին։ Սյունիք, Վայոր ձոր, Գեղարքունիք. ամենուրեք լարվածություն է ու տագնապ, ամենուրեք գնդակոծության ու զինված սադրանքների սպառնալիքներ են կովկասյան թաթարների զորքերի գազանների կողմից։ Այո, հենց կովկասյան թաթարների, որովհետև չի եղել, չկա և շուտով չի լինի որևէ «Խորհրդային Ադրբեջան», և կվերանա այն ցեղերի խումբը, որոնց ԽՍՀՄ-ում «ադրբեջանցիներ» էին կոչում։ Բայց դա արդեն հեռավոր ապագա է գնում, որովհետև իշխանությանը Փաշինյանի (բացահայտ թուրքի) և նրա «քայլածների» մնալու ամեն օրն արդեն Հայաստանի գոյությանն է սպառնում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 16-ին, մեկնաբանելով կովկասյան թաթարների կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին հարցը, հայտարարել է, թե իբր Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է հակամարտության գոտում երկարատև ու հաստատուն խաղաղություն հաստատելու համար։ «Մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտության կողմերը նույնպես ունեն նույն նպատակները»,- նշել է նա։ Այդ դեպքում ամեն մի նորմալ, սթափ մտածող մարդու (ոչ միայն հայի) մեջ մի շատ կարևոր հարց է ծագում. ներեցե՛ք, Մարիա Վլադիմիրովնա. իսկ դուք որտե՞ղ եք տեսնում «երկարատև ու հաստատուն խաղաղություն», եթե Արցախի Հանրապետության 70 %-ն օկուպացված է ֆաշիստների ու Թուրքիայի կողմից։ Ձեր անմիջական պետ Սերգեյ Լավրովը, Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակավ ասել են, որ Թուրքիայի զինվորականների, այսպես կոչված, «հենակետերը» լինելու են ոչ թե Արցախում, այլ այնտեղ, որտեղ իրենց տարածքում կորոշեն Ադրբեջանի իշխանությունները։ Բայց բանն այն է, որ Ակնա (Աղդամ) քաղաքը հենց Արցախն է, թեև նրանք գոռում են, թե դա «իրենց Աղդամն է»։ Ծանոթացեք Արցախ-ԼՂՀ-ի Սահմանադրությանը, եթե հանկարծ մեզ չհավատաք։ Ձեր ռուսական քաղաքականության շնորհիվ Թուրքիան կանգնել է հենց Արցախում, իսկ այնտեղից... Ձեռքդ կհասնի ձեր Ռուսաստանի հետ կովկասյան թաթարների սահմանին. սպասեք թուրքոման ահաբեկիչների հարձակումներին ձեր հարավային սահմանների վրա, Դաղստանում, Չեչնիայում, հնարավոր է, որ թուրքական ահաբեկիչներին ուղարկեն նաև Հյուսիսային Կովկասի այլ ինքնավար հանրապետություններ, անգամ Հարավային Օսիայի Հանրապետություն՝ այնտեղի ռուսական ռազմաբազայի դեմ դիվերսիաներ իրականացնելու նպատակով։
Բայց մե՛զ ինչու պետք է հուզի և անհանգստացնի դա, եթե ձեր բարձրագույն իշխանությանն արդեն չեն տագնապեցնում սանձազերծ ու լկտիացած պանթուրքիզմն ու ահաբեկչությունը։ Ձեզ և ձեր քաղաքացիների վրա կզգաք թուրքերի ստորությունը, ագահությունն ու գազանությունը, գուցե այնժամ գիտակցեք, թե ինչ խնդիր կհառնի ձեր Ռուսաստանի տարածքում։ Իսկ մենք շարունակենք. ենթադրենք, թե Հայաստանն ու Արցախը «նույն նպատակներն ունեն», ինչ դուք եք հայտարարել։ Իսկ ի՞նչ կասեք կովկասյան թաթարների մասին։ Նախ՝ անցյալ շաբաթ նրանք հարձակվեցին ԼՂՀ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որոնք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնում էին հայկական կողմի վերահսկողության տակ։ Այնուհետև գրավեցին Մեծ շեն և Հին շեն գյուղերը, որոնք նույնպես հայերի վերահսկողության տակ էին։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, ԼՂՀ նախագահ (առայժմ...) Արայիկ Հարությունյանը խոստովանել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերի են ընկել Խծաբերդ գյուղի մերձակայքում։ Հետո «մի քանի տասնյակը» դարձավ 100-ից ավելի, ավելի ուշ հայտնեցին, թե գերի ընկած 9 կամ 11 զինծառայողի թաթարները գնդակահարել են։ Հայտնի է դարձել նաև, որ շրջապատման մեջ հայտնված ավելի քան 30 կամավորականների հաջողվել է ինքնուրույնաբար դուրս գալ շրջապատումից։ Մեզ մոտ՝ Հայաստանում գրել էին, որ անգամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է գնացել Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։ Իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերի 16-ին հանկարծ հայտարարվում է, որ «Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտ շրջապատումից դուրս է բերվում հայ զինծառայողների մի խումբ» և «գործողությունը կատարվել է ռուս խաղաղապահների ակտիվ գործողությունների շնորհիվ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական մասնակցությամբ»... ՈՒրեմն ի՞նչ է կատարվում Արցախի մնացորդներում, որոնք հայտարարված են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։
Տիկին Զախարովա և, առանց բացառության, Ձեր բոլոր վերադաս պետեր. համաձայնեք, որ եթե Ռուսաստանը, այսինքն՝ ձեր խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը. իսկապես «հնարավոր ամեն բան աներ հակամարտության գոտում երկարատև ու հաստատուն խաղաղություն հաստատելու համար», ապա թվարկված հանցագործությունները (այդ թվում՝ ռազմական, որովհետև եթե գերի ես վերցրել, ապա գնդակահարելու իրավունք չունես) ձեր սիրելի կովկասյան թուրքերի կողմից պարզապես չպետք է լինեին։ Մեկ անգամ էլ հիշեցնենք. ձեր նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված հայտարարության համաձայն, կողմերը պետք է մնային 44-օրյա պատերազմի արդյունքում զբաղեցրած դիրքերում, հակամարտության շրջանում տեղաբաշխված են ռուս խաղաղապահները։ Նախատեսվել էր հայկական զորքերի հեռանալը ԼՂՀ-ի շրջակա որոշ շրջաններից։
ԼՂՀ-ի շրջակա, ոչ թե ներսի։ Մենք այդ էական տարբերությունը տեսնում ու հասկանում ենք։ Իսկ Դու՞ք, տիկին Զախարովա, և ձեր ողջ ԱԳՆ-ն, և ձեր նախագահ Պուտինը։ Ձեզնից ոչ ոք այդտեղ՝ Մոսկվայում, չի՞ տեսնում, որ Բաքուն բոլորովին էլ «նույն նպատակը չունի»։ Դուք բացարձակապես «չեք տեսնում», որ թուրքական զորքերը Ակնայում (Աղդամ) են, ինչը նշանակում է՝ հենց Արցախում, դա բնավ այն չէ, ինչը դուք հայտարարել էիք նոյեմբերին։ Մենք վարժվել ենք, որ ստել ու ստում են թուրքերն ու կովկասյան թաթարները։ Ինչու՞ է ստում պաշտոնական Մոսկվան, ու՞մ եք որոշել խաբել։ Մեզ խաբել չի հաջողվի. մենք ամեն ինչ տեսնում ենք։ Այստեղից՝ Հայաստանից, ամեն օր տեսնում ենք. թե ինչպես են չափազանց լկտիանում ձեր խնամարկյալները՝ կովկասյան թաթարները, ընդ որում՝ արդեն Հայաստանի տարածքի ու մեր երկրի բնակավայրերի նկատմամբ։ Իսկ դուք Մոսկվայում լռում եք, հետո՞ ինչ, որ արդեն Հայաստանի նոր սահմանային շրջաններից են առևանգում մարդկանց, հետո ի՞նչ, որ կովկասյան թաթարները մտնում են հայկական քաղաքներն ու գյուղերը։
Ահա թե ինչ էր կատարվում 2020 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանում. դավաճան Փաշինյանի դեմ բողոքի հերթական գործողության ժամանակ Սյունիքի մարզում Կապան քաղաքի մոտ փակել են ճանապարհը, տիկին Զախարովա։ Տեղի բնակիչների դժգոհության պատճառն այն երկյուղներն էին, որոնք կապված էին այդ մարզին սահմանակից ԼՂՀ-Արցախի շրջանները կովկասյան թաթարներին ու թուրքերին վաճառելու և հանձնելու հետ։ Գործողության մասնակիցներն անհանգստացած էին, որ ճանապարհի սահմանամերձ հատվածը կարող է գնդակոծվել թշնամու կողմից, ինչպես առաջին պատերազմի տարիներին (1991-94 թթ.)։ Գործողության պահեստազորային և աշխարհազորային մասնակիցները նույնպես ասում էին, որ սահմանում մարտական դիրքեր են ստեղծել, որոնք պաշտպանում էին Կապանի մոտով անցնող ճանապարհը, բայց հիմա իրենց հեռանալու հրաման են տվել։ Պատկերացնու՞մ եք, տիկին Զախարովա։ Բայց չէ՞ որ Սյունիք ձեր ռուսական զորքերի մտնելուց հետո կարելի է չկասկածել, որ այդ հրամանը տվել են ձեր զինվորականները։ «Մենք գնալու տեղ չունենք, մեր երեխաներն այստեղ են ապրելու, եթե պետք լինի, զենք կվերցնենք»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։ Բողոքավորները մտադիր են ճանապարհը փակելու մինչև իրավասու մարմիններից բացատրություններ ստանալը։ Ոստիկանները փորձում են համոզել գործողության մասնակիցներին, որ ապաշրջափակեն մայրուղին։ Մի խոսքով, տիպիկ ստորություն է, որի մասնակիցներն են դարձել, Հայաստանի կառավարության հետ, նաև Ռուսաստանն ու ՌԴ ԱԳՆ-ն, տիկին Զախարովա։
Հայաստանի Սյունիքի մարզի սահմաններին իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ վերջին պատերազմի արդյունքում հայ ժողովրդի թշնամիների վերահսկողության տակ անցան մարզին Արցախի սահմանակից տարածքները։ Հայաստանի սահմանամերձ շրջաններից, առաջին հերթին՝ Գեղարքունիքից և Սյունիքից, գործնականում ամեն օր տեղեկություն է գալիս տեղական համայնքներից՝ կապված կովկասյան թաթարների և թուրքերի ագրեսիվ գործողությունների հետ։ Հաստատում են, որ թշնամու զինվորականները տարածքային անհիմն պահանջներ են ներկայացնում իրենց համար առավելագույնս շահավետ նոր սահման գծելու նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 27-ին մեկնաբանել է Գեղարքունիքի մարզի Սոթք ավանի շրջանում ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և նշել, որ սահմանի այդ հատվածում մարտական հերթապահություն իրականացնելու համար ՀՀ ԶՈՒ-ի և կովկասյան թաթարների ներկայացուցիչների միջև կայացել են բանակցություններ, որոնց ընթացքում ճշտվել են ժամանակավոր մարտական դիրքերի տեղերը։ «Սահմանը որոշելն ու սահմանազատումը երկարատև ու համալիր գործընթացներ են։ Դրանք իրականացվում են պետությունների միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից միջպետական բանակցությունների հիման վրա, ինչի արդյունքում համապատասխան միջազգային փաստաթուղթ է ստորագրվում»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում, ինչի մասին հայտնել է Սարգսյանի մամուլի ծառայությունը դեռևս դեկտեմբերի 8-ին։ Իր նամակում նա Պուտինին կրկին շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք նպաստեցին նոր զոհերից ու ողբերգություններից խուսափելուն։ Միաժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ «ցավոք, սահմանազատման հարցում կողմերի միջև նոր վեճերի հնարավոր վտանգ կա»։ Այժմ դեկտեմբերի վերջն է, տիկին Զախարովա և ՌԴ ԱԳՆ։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Կապանի դեկտեմբերի 17-ի իրադարձությունները բացահայտորեն վկայում են, որ ինչպես մեզ մոտ՝ Երևանում, այնպես էլ ձեզ մոտ՝ Մոսկվայում, կան կոնկրետ դեմքեր, որոնց նպատակը կովկասյան թաթարներին ու թուրքերին ամեն ինչում խրախուսելն է։ Մենք մոտավորապես կռահում ենք, թե ինչքան էժանագին են ձեր ներքին դավաճանները։ Իսկ ի՞նչ արժեն պանթուրքիզմին օժանդակող պետական բարձրաստիճան պաշտոնյաների «ծառայությունները», Մարիա Վլադիմիրովնա։ Գուցե Դու՞ք օգնեք Հայաստանի շարքային քաղաքացիներին, որ նրանք իմանան, թե կովկասյան թաթարներն ու Թուրքիան ինչքան են վճարում (գոնե մեկ ամսում) ռուսական ծախու պաշտոնյաներին։ Ի՞նչ եք կարծում, ձեր ներքին ծախու պաշտոնյաները հետո կսկսեն պանթուրքիստներին ծախծխել նաև Ռուսաստանի՞ տարածքները։ Մենք կցանկանայինք դա նախօրոք իմանալ, ուստի պնդում ենք, որ Դուք (իսկ եթե չեք կարող, ապա Ձեր ղեկավար Սերգեյ Լավրովը) մեզ անպայման պատասխանեք։
Մենք գիտենք նաև, որ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։ ՀՀ պաշտպանության նոր նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիք այցի ժամանակ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և այդ շրջանում հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարի հետ։ Քննարկվել են սահմանի ճշտման և նրա երկայնքով սահմանապահ զորքերի տեղաբաշխման հարցեր։ Նախարարն իր ենթականերին ցուցումներ է տվել սահմանի հատվածներում մարտական նոր կետեր ու դիրքեր ստեղծելու շուրջ։ Զորամիավորման հրամանատարն ու Սյունիքի մարզպետը ներկայացրել են սահմանի մի շարք «խնդրահարույց» հատվածներում կատարելիք աշխատանքները։ Վ. Հարությունյանը հանդիպել է նաև ռուսական խաղաղարար զորակազմի սպաների հետ ու քննարկել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վերահսկողության ու սահմանին ռուս խաղաղարարների տեղաբաշխման, վերջին պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնման և մի շարք ուրիշ հարցեր։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն արդեն գտնվում են մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի շրջանում։ Ըստ նրա՝ մարզում բնականոն իրադրություն է, սահմանները վերահսկում են Հայաստանի ԶՈՒ-ն և սահմանապահ զորքերը։ Բայց ուշադրություն դարձրեք, տիկին Զախարովա և հայ քաղաքացիներ. խոսք կար նաև մարտական նոր դիրքեր ստեղծելու մասին։ Այսինքն, ՀՀ ՊՆ-ն ծանրակշիռ հիմքեր ունի սպասելու, որ կովկասյան թաթարներն ու թուրքերը նորից պատերազմ կսկսեն։ Այսպիսով, մենք նոր պատերազմ ենք սպասում, իսկ Դու՞ք, Մարիա Վլադիմիրովնա և ՌԴ պետական մարմիններ։ Ի՞նչ է, ձեզ հանկարծ թվացել է, թե հենց հիմա «կվերականգնվի՞ ժողովուրդների խորհրդային բարեկամությունը»։ Եթե Մոսկվայում իսկապես այդպես եք մտածում, ապա ձեր իշխանությունում չափազանց շատ են տխմարները, թուլամիտները և զառամախտավորները։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ